Մեզ հետ պետք է հաշվի նստեն Հայաստանի իշխանությունները․ Շահրամանյան

«Մեզ հետ պետք է հաշվի նստել: Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար է, սա անթույլատրելի է։ Բոլոր խնդիրները, այդ թվում՝ սոցիալական, լուծում ունեն եւ մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում աջակցել Հայաստանի կառավարության»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա նաեւ նշեց, որ Արցախից բռնի տեղահանությունից հետո ՀՀ իշխանությունները մինչև օրս իրենց հետ որևէ առնչություն չեն ունեցել։
«Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում»,-ասաց Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունների կողմից ինքը ճնշումների է ենթարկվում։
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարծիքներ