Մոսկվայում ծեծի են ենթարկել Ղրղզստանի դեսպանատան հայ աշխատակցին

Մոսկվայում ծեծի են ենթարկել Ղրղզստանի դեսպանատան հայ աշխատակցին

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիվանագետը պատմել է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ կոնֆլիկտ է ունեցել անծանոթ երիտասարդի հետ. վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով դիվանագետը հարված է ստացել գլխին:

Միջադեպից հետո Կոնդախչյանը դիմել է ոստիկանություն: Այժմ հարձակվողը փնտրվում է:

Տիգրան Կոնդախչյանը Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանն է աշխատում 2016 թվականից: