Ես կուզեի, որ բոյկոտի 2-րդ օրը ամբողջ քաղաքը պարալիզացվեր. ավագանու անդամ

Ես՝ որպես ավագանու ընդդիմադիր անդամ, կուզեի, որ բոյկոտի 2-րդ օրը ամբողջ քաղաքը պարալիզացվեր, որևէ մեկը չվճարեր, Տիգրան Ավինյանն էլ հրաժարական տար։ Բայց քանի որ ապրում ենք ոչ թե իմ երազանքերի աշխարհում, այլ ՀՀ-ում, ես դրան վերաբերում եմ՝ իբրև առողջ գործընթացի և մեխանիզմի, որն ունի բարձրացող դինամիկա։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի թանկացման բոյկոտի տեմպերին։
Ավագանու ընդդիմադիր անդամը նշեց, որ եթե քաղաքային իշխանությունը մերժի իրենց կողմից ներկայացված նախագիծը, որի տակ 17 հազար քաղաքացի է ստորագրել, «Մայր Հայաստան» խմբակցությունն օգտագործելու է տեղական հանրաքվեի գործիքակազմը։
«Մեր նախագիծը հետևյալն է՝ 100 դրամը մնում է 100 դրամ, իսկ խոցելի խմբերը հանրային տրանսպորտից օգտվում են անվճար»,-նշեց Սամվել Հակոբյանը։
Կարծիքներ