Ինչու Ռուսաստանը չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին

Ինչու Ռուսաստանը չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանը չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ մի կողմից առկա է կողմերի միջեւ վստահության դեֆիցիտ եւ ապա՝ բացակայում է միջազգային իրավական ձեւակերպումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից Ալեքսանդր Բիկանտովը։ Նա նկատել է, որ սահմանին կայուն դե-էսկալացիան հնարավոր է միայն այն դեպքում, երբ անհապաղ կերպով մեկնարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիան, հետագա դեմարկացիայով հանդերձ։