Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց

Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ՀՀ քննչական կոմիտեում քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց։

Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):