Սմբատ Գոգյանն ազատման դիմումը գրել է

Սմբատ Գոգյանն ազատման դիմումը գրել է

Մեր տեղեկություններով՝ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա տարբեր շրջանակներում արդեն հայտնել է իր որոշման մասին։

Փորձեցինք կապ հաստատել Գոգյանի հետ, վերջինս մեր հարցը լսելով՝ ասաց, որ իրեն կես ժամից զանգահարենք, խառն է։

Հիշեցնենք, որ մենք որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ Սմբատ Գոգյանը հրաժեշտ է տալու պաշտոնին․ նա աշխատանքային խնդիրներ ունի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ, մասնավորապես՝ Գոգյանը հրաժարվում է կատարել նրա խնդրահարույց ցուցումները։

Հիշեցնենք նաեւ, որ  նա այս պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին։