Կոչ է արել կրոնական առաջնորդներին ակտիվացնել պայքարը
Բաքվում անցկացվող կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա կոչ է արել կրոնական առաջնորդներին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, ընդգծելով, թե որքան կարեւոր դերակատարություն ունեն այդ գործում նրանք։ Գուտերեշը նաեւ կարեւորել է աշխարհում «էկոլոգիական արդարության» հաստատումը» եւ հիշեցրել, թե որքան տագնապեցնող իրականության մեջ է ապրում այսօր աշխարհը բնապահպանական առումով։
Գուտերեշը հատկապես մտահոգիչ է համարում այն, որ բնապահպանական խնդիրների պատճառով առաջին հերթին եւ հատկապես տուժում են աշխարհի չքավոր բնակիչները։ Նա հայտարարել է, որ հաջորդ տարվա համար աշխարհի երկրները պետք է իրենց համար կլիմայի ոլորտում նոր ազգային ծրագրեր ներկայացնեն։ Բոլորի նպատակը պետք է լինի այն, ըստ Գուտերեշի, որ գլոբալ տաքացումը մնա 1,5 աստիճանի շրջանակում։
Կարծիքներ