«Հրապարակ». Քննարկվել է Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը

«Հրապարակ». Քննարկվել է Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարեւոր իրադարձությունը Սինգապուրի եւ ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առեւտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵԱՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար։

Ուշագրավ էր նաեւ Իրանի նախագահի մասնակցությունը եւ ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների»՝ Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվեց նաեւ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում ժամկետը փետրվարին է լրանում, եւ հիմա Բելառուսի հերթն է, սակայն Լուկաշենկոն ասաց, որ դեռ չեն որոշել ում առաջադրել, ուստի խնդրեց hետաձգել հարցը։