Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Ռիվեր Փլեյթու՞մ»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Ռիվեր Փլեյթու՞մ»

Ինչպես գրում են արգենտինական մարզական լրատվամիջոցները, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է տեղափոխվել «Ռիվեր Փլեյթ»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին «Հուրականի» ֆուտբոլիստի գործակալներն ու «Ռիվերի» ներկայացուցիչները հանդիպում կունենան՝ քննարկելու տրանսֆերի հնարավորություները:

Եթե չստացվի գործարքն իրականացնել հիմա, ապա Բալեկյանը կարող է համալրել արգենտինական ակումբի շարքերը հունիսին: Առաջիկայում նախատեսվում են նաև բանակցություններ «Հուրականի» և «Ռիվեր Փլեյթի» միջև:Բալեկյանի պայմանագիրը «Հուրականի» հետ,հիշեցնենք, գործում է մինչև 2023 թվականը: