Չինացի փորձագետը նշել է Ղրիմի կամուրջի պայթյունի նպատակը

Չինացի փորձագետը նշել է Ղրիմի կամուրջի պայթյունի նպատակը

«Ղրիմի կամուրջի վրա տեղի ունեցած պայթյունի նպատակը Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության հեղինակությանը հարվածելն էր»,- այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Չինաստանի Ֆուդանի համալսարանի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ֆակուլտետի պրոֆեսոր Շեն Ին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան Ղրիմի կամուրջի վրա բեռնատար էր պայթել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաքերում հրդեհ էր բռնկվել եւ տեղի էր ունեցել կամուրջի երկու ավտոմոբիլային բացվածքների մասնակի փլուզում։ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Փորձագետի կարծիքով, եթե «Հյուսիսային հոսքում» դիվերսիան ուղղված էր «ոչնչացնելու փոխզիջման գործոնը Ռուսաստանի և Եվրոպայի միջեւ», ապա Ղրիմի կամուրջի վրա պայթյունի հիմնական նպատակներից մեկը «Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության հեղինակությանը հարվածելն էր»: «Ղրիմի կամուրջը Ռուսաստանի հատուկ պահպանվող օբյեկտն է, սակայն պայթյուն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Դատելով նրանից, որ խաթարված երթևեկությունը շուտով վերականգնվեց, այս հարձակումը, քիչ վնաս հասցրեց, բայց դարձավ մեծ վիրավորանք Ռուսաստանի համար»,- ասել է Շեն Ին։