Գերիների ազատ արձակման հարցով Կիևն աշխատում է նաև Բաքվի հետ
Ուկրաինացի քաղբանտարկյալների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների ազատ արձակման շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները «ընդհանուր առմամբ դժվար» են։
UNIAN-ը գրում է, որ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Ղրիմի պլատֆորմի չորրորդ գագաթնաժողովի մասնակիցների ասուլիսում։
Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին «ճնշել» Ռուսաստանին, որպեսզի կալանավորների փոխանակումը տեղի ունենա «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի համաձայն և ազատ արձակվեն ոչ միայն ռազմագերիները, այլև՝ քաղբանտարկյալները։
«Ռազմագերիների փոխանակում կա, քանի որ մենք կարող ենք ռազմագերիներին փոխանակել ռազմագերիների հետ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան աշխատում է ԱՄԷ-ի, Կատարի, Թուրքիայի, Ադրբեջանի և այն երկրների հետ, որոնք մեծ ներկայացուցչություններ և մեծ ազդեցություն ունեն մահմեդական աշխարհում։ «Բայց առայժմ հաջողությունն այն է, ինչ կա», - ասել է Զելենսկին:
Կարծիքներ