Թրամփը հաստատել է՝ եղբորը հոսպիտալացրել են

Թրամփը հաստատել է՝ եղբորը հոսպիտալացրել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կրտսեր եղբորը՝ Ռոբերտ Թրամփին հոսպիտալացրել են։ Նա ասել է, որ եղբայրը հիանալի մարդ է եւ նրանք ունեն գերազանց հարաբերություններ երկար ժամանակ։ Նա ասել է, որ եղբայրը առայժմ բուժում կանցնի ստացիոնար պայմաններում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Թրամփը 72 տարեկան է, իսկ Դոնալդ Թրամփը՝ 74 տարեկան։ Ռոբերտ Թրամփը ամերիկյան մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա հուլիսին, երբ փորձեց խանգարել զարմուհի Մերի Թրամփին հրապարակել գիրք Դոնալդ Թրամփի մասին։