Իրանա-ամերիկյան բանակցությունների նոր ռաունդը եւս կկոորդինացնի Օմանը 

Իրանա-ամերիկյան բանակցությունների նոր ռաունդը եւս կկոորդինացնի Օմանը 

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր սոցկայքի էջում գրել է, որ Օմանում անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցած ամերիկա-իրանական՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հարցով բանակցությունները դժվար էին, բայց օգտակար։ Կողմերը ավելի լավ են սկսել հասկանալ մեկմեկու՝ ունեցած տարաձայնությունների մասով ողջամիտ եւ իրատեսական լուծումներ որոնելու ճանապարհին։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաեւ ասել է, որ բանակցային հաջորդ ռաունդը եւս կկոորդինացնի Օմանը։ Մասքաթը հայտարարելու է բանակցային նոր ռաունդի անցկացման ժամկետն ու վայրը։