ԱՄՆ Ֆիննախն անցել է կտրուկ քայլերի 

ԱՄՆ Ֆիննախն անցել է կտրուկ քայլերի 

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հունվարի 21-ից անցել է կտրուկ միջոցառումների, որոնց նպատակը դեֆոլտի կանխումն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան պետական պարտքը հասել է ամենաբարձր վերին սահմանաչափին։ Այս մասին հայտարարել է դեռեւս պաշտոնավարող Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ Կոնգրեսին հասցեագրած իր ծանուցման նամակում։ Յելենը մանրամասնել է, որ արտակարգ կտրուկ քայլերը կշարունակվեն մինչեւ մարտի 14-ը։ Այդ ընթացքում ֆինանսական համակարգում կարող է դիտվել անորոշություն, կառավարության վճարումների եւ եկամուտների կանխատեսելիության հետ կապված խնդիրներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից ԱՄՆ-ում գործում է ժամանակավոր բյուջեն, որը կգործի մինչեւ մարտի 14-ը։ Այն հաստատվել է Ջո Բայդենի կողմից։ Ժամանակավոր բյուջեի գործողությունը կավարտվի, եւ արդեն բյուջեի հարցերով կզբաղվի Թրամփի վարչակազմը։