Թուրքական զինուժի կողմից իրականացվող գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձինք են զոհվել

Թուրքական զինուժի կողմից իրականացվող գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձինք են զոհվել

Թուրքական զինուժի կողմից Սիրիայի հյուսիսում մեկնարկած «Խաղաղության ակունք» հակաահաբեկչական գործողության առաջին ժամերի ընթացքում արդեն կա ութ զոհ եւ բազմաթիվ վիրավորներ։

Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով SDF-ի փոխանցած տեղեկությունները։

Զոհերից երեքը զինյալներ են, հինգը՝ քաղաքացիական անձինք։ Թուրքական ռազմական նախարարությունն էլ հայտարարել է, որ օպերացիան սկսելուց ի վեր 181 ռազմական թիրախի է հարված հասցվել։