Երբ Հայաստան կհասնեն Caesar թնդանոթները. մանրամասներ՝ Ֆրանսիայից

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 Caesar ինքնագնաց հրետանային միավոր։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։
«Հայաստանը 36 Caesar թնդանոթ է գնել Ֆրանսիայից, որը դրանք պետք է մատակարարի առաջիկա 15 ամիսների ընթացքում»,- նշել է Բյուիսոնը։
Այն, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին, երեկ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
Կարծիքներ