Վաշինգտոնը և Կիևը քննարկել են Զելենսկու և Զալուժնիի կոնֆլիկտը

Վաշինգտոնը և Կիևը քննարկել են Զելենսկու և Զալուժնիի կոնֆլիկտը

Վաշինգտոնը և Կիևը մտքեր են փոխանակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև տարաձայնությունների շուրջ։  Այս մասին հայտնում է Messenger պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հանդիպումների ընթացքում հարցեր են բարձրացվել Զելենսկու և մի քանի ուկրաինացի գեներալների, այդ թվում՝ Զալուժնիի հարաբերությունների վատթարացման մասին։ Նրանք քննարկել են, թե այդ լարվածությունն ինչպես կարող է ազդել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքի վրա»,- ասվում է պորտալի հայտարարության մեջ:

Ըստ պորտալի՝ ԱՄՆ ներկայացուցիչները կարծում են, որ հակամարտության համատեքստում Ուկրաինայում քաղաքական գործիչների հարաբերություններում լարվածությունը արտասովոր բան չէ։ Ներկայումս Զելենսկու և Զալուժնիի միջև հակասությունները դեռևս չեն հասել կրիտիկական կետի։

Ըստ The Economist ամսագրի՝ ուկրաինացիների 70%-ից ավելին աջակցում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին, իսկ Զելենսկին նրանց աչքում կոռումպացված բռնապետ է դարձել։ 

Արեւմտյան փորձագետները կարծում են, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի եւ նախագահի հակասությունները կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Ուկրաինայի համար, փոխանցում է RT-ն։