«Շշի Մելոն» այլև չի կարող հանդուրժել․․․ իր մականունը

«Շշի Մելոն» այլև չի կարող հանդուրժել․․․ իր մականունը

«Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին գումարումների պատգամավոր Մելիք Մանուկյանը՝« Շշի Մելոն» նախաքննական մարմնին ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Մելիք Մանուկյանն ասել է, որ իր դեմ իրականացված մահափորձի պատճառը դեռևս երկու տարի առաջ իր ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։  

Կասկածներ կան, որ իր դեմ իրականացված մահափորձի պատվիրատուն քրեական հեղինակություն համարվող Ազատանցի Պետոն է ։

«Հրապարակը» զանգահարեց նրա փաստաբան Հրանտ Գևորգյանին, ով նախ ասաց, որ չի կարող նախաքննական գաղտնիք հայտնել, այսինքն՝ հաստատել տեղակատվությունը, ապա, առհասարակ, զայրացավ․« Մամուլն իրեն շատ վատ է պահում՝ ասելով« Շշի Մելո», « Շշի Մելո», եթե հիմա մենք յուրաքանչյուրին էդպիսի վիրավորանք հասցնենք, Դուք կցանակա՞ք այլև մեզ հետ գործ ունենալ։ Հերիք եղավ, էլի։ Մյուս անգամ յուրաքանչյուր թերթում նման արտահայտություն լսելով՝ դատարան կդիմենք և խոշոր գումար կպահանջենք»։

Գոնե իր վստահորդը  երբեք չի առարկել « Շշի Մելոյի » համար տարիներ, առնվազն մի տասը տարի շարունակ և դրա դեմ որևէ բառ չի արտաբերել։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ փաստաբանն ասաց․« Իսկ Դուք երբևէ չեք մտածել, որ նրան երբեք չեք ուզում պայթեցնել»։

Փաստաբանը շարունակեց նեղսրտել, որ այդ պարկեշտ մարդուն մամուլը մականուն է կպցնում, կապում նրան հանցագործ տարրերի հետ ու նաև այլևս ոչ միայն դա չի հանդուրժելու, այլև թղթակիցներին։ Մինչև ուղղումներ չմտցնեն « Շշի Մելոյում», ոչ մեկի հետ գործ չեն ունենա։