Երևան-Արմավիր ճանապարհը փակ է. խաղողագործները ակցիա են անում

Երևան-Արմավիր ճանապարհը փակ է. խաղողագործները ակցիա են անում

Նորից ճանապարհ է փակվել, այս անգամ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը, իրենց ձայնը լսելի դարձնելու համար փողոց են դուրս եկել նորից խաղողագործները, որոնք պահանջում են լուծել խաղողի մթերման հետ կապված խնդիրները։

Ակցիային հիմնականում մասնակցում են Ամասիա, Նալբանդյան, Նոր Կեսարիա համայնքների բնակիչները։ Ըստ նրանց՝ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ամասիայի կետը չի բացվել, ինչի արդյունքում մթերման մի շարք խնդիրներ են առաջացել։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ երկար տարիներ մթերման հենց այդ կետի հետ են գործ ունեցել։

Նշենք,որ օրերս էլ  Արարատի մարզի բնակիչներն էին փողոց դուրս եկել ու բողոքում կրկին խաղողի մթերումից։ Այն ժամանակ փակվել էր  Երևան-Երասխ ավտոճանապարհը։