Հարություն Կբեյանի գրքի հերոսը Բաբկեն Թունյանի հարևան «Պողոսն» է (տեսանյութ)

Հարություն Կբեյանի գրքի հերոսը Բաբկեն Թունյանի հարևան «Պողոսն» է (տեսանյութ)

Այսօր «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Հարություն Կբեյանի հեղինակած «Լոտո» գրքի շնորհանդեսը: Կբեյանն այս գիրքը գրում էր 2010 թվականից և նոր միայն ավարտին է հասցրել: Կբեյանը, որը մեր գործընկերն է և ի պաշտոնե Կենտրոնական բանկի մամուլի խոսնակն է, մեզ հետ զրույցում ասաց, որ »Լոտո» է կոչվում գիրքը նրա համար, որ լոտոյի շուրջ են տեղի ունենում ամենակարևոր իրադարձությունները, որն ամբողջացնում է ընտրությունների սկզբունքը:

«Լոտոն» գեղարվեստական ժանրի գիրք է, որի գլխավոր հերոսը «Պողոսն» է: Կբեյանն ասաց, որ ի սկզբանե այլ անուն էր ընտրել, սակայն վերջում փոխել Պողոս է անվանակոչել իր գրքի հերոսին:

Hraparak.am-ը հարցրեց` արդյոք պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառման հայտնի հերոս, «իր հարևան անգրագետ Պողոսի՞ց» է ոգեշնչվել, որ այդ անունն է տվել իր գրքի հերոսին: Կբեյանը չհերքեց: Իսկ Բաբկենի հետ համաձայնեցրե՞լ է Պողոսի «պահը», գրքի հեղինակը պատասխանեց «Կարգին հաղորդման» հայտնի սքեչի ոճով. «Բաբկենը իմ ընկերն է»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ, ում պատկանում են «Պողոսի» հեղինակային իրավունքները, ասաց`վստահ չէ, որ իր գրառման հերոս Պողոսն է Կբեյանի «Լոտոյի» հերոսը, բայց եթե այդպես է, ապա ավելի մեծ հետաքրքրությամբ կկարդա գիրքը: