«Հստակ գրված է, որ Դավիթ Սանասարյանն անչափահասին վրաերթի է ենթարկել»

«Հստակ գրված է, որ Դավիթ Սանասարյանն անչափահասին վրաերթի է ենթարկել»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է․

«ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ: Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»: