Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
Մարզական հեղինակավոր պարբերականները գրում են, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն կարող է չմասնակցել 2024 թվականի մնացած խաղերին՝ «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպման ընթացքում ստացած վնասվածքի պատճառով։
Երեկ, հիշեցնենք, «Ռեալը» արտագնա խաղում 2-3 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:
Կարծիքներ