Որքան է պատրաստ «Ինտերը» առաջարկել Իկարդիի համար

Որքան է պատրաստ «Ինտերը» առաջարկել Իկարդիի համար

«Ինտերը» շարունակում է բանակցությունները «ՊՍԺ»-ի հետ իր մարզիկ Մաուրո Իկարդիին վաճառելու համար։ Նշենք, որ Իկարդին անցյալ սեզոնն անցկացրել է փարիզյան ակումբում՝ վարձակալական պայմաններով եւ այժմ ֆրանսիական ակումբը ցանկանում է գնել նրան։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ Միլանյան ակումբը պատրաստ է զեղչել եւ արգենտինացի մարզիկին վաճառել 55-60 միլիոն եվրոյով, ինչպես հավաստիացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Ավելի վաղ Իկարդիի համար պահանջել էր 70 միլիոն եվրո։ Նշենք, որ փարիզցիները պատրաստ են արգենտինացի հարձակվողին վճարել տարեկան 10 միլիոն եվրո, գումարած բոնուսները։