ՄԻՊ գրասենյակը՝ Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին

ՄԻՊ գրասենյակը՝ Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին

ՄԻՊ գրասենյակից, պատասխանելով Հրապարակի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Թաթոյանը մինչև իր պաշտոնավարման ավարտը պատրաստվում է հրաժարական տալ, պատասխանեցին.

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: 
Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»: