Սահակաշվիլին հայտարարել է, որ աշնանը կվերադառնա Վրաստան

Սահակաշվիլին հայտարարել է, որ աշնանը կվերադառնա Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան կվերադառնա տեղական իշխանության մարմինների ընտրություններին, որոնք տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերին։ «Ես ուզում եմ տեղեկացնել որոշմանս մասին․ Ես Միխեիլ Սահակաշվիլիս, նախապես կգամ Վրաստան նախքան այդ հանրավքեն՝ տեղական իշխանությունների մարմինների ընտրությունները։ Ես անպայման կլինեմ անմիջական մասնակիցն այդ պրոցեսի»,- ասել է Սահակաշվիլին կողմնակիցների հետ տեսակապային հանդիպման ժամանակ։