Քաղաքացիական պատերազմից, մինչև ծովային նոր արարած. Էլվիս Թոմփսոնի կանխատեսումները

Էլվիս Թոմփսոն անունով մի մարդ պնդում է, որ ժամանակի ճանապարհորդ է, մեծ աղմուկ բարձրացնելով սոցիալական ցանցերում 2025 թվականի իր տարօրինակ կանխատեսումներով: 2025 թվականի սկզբին նա հրապարակեց մի տեսանյութ, որտեղ նկարագրված էր հինգ հիմնական իրադարձությունները, որոնք, ըստ նրա, տեղի կունենան այս տարի և կփոխեն աշխարհը, գրում է է Times Now-ն։ Դրանից հետո նրա պնդումները դարձել են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ: Նրա կանխատեսումները ներառում են ավերիչ տորնադո Օկլահոմայում, քաղաքացիական պատերազմ ԱՄՆ-ում, հսկա ծովային արարածի հայտնաբերում, Չեմպիոն անունով այլմոլորակայինի ժամանում և մեծ փոթորիկ Ամերիկայում:
Ահա նրա որոշ կանխատեսումներ ըստ ամսաթվերի.
• Ապրիլի 6. 24 կիլոմետր լայնությամբ և 1046 կմ/ժ քամու արագությամբ պտտահողմը կավերի Օկլահոման, ԱՄՆ:
• Մայիսի 27. Միացյալ Նահանգներում կսկսվի երկրորդ քաղաքացիական պատերազմը:
• Սեպտեմբերի 1. Չեմպիոն անունով այլմոլորակայինը կժամանի Երկիր և 12000 մարդու կտանի այլ մոլորակ՝ իրենց անվտանգության համար:
• Սեպտեմբերի 19. Հզոր փոթորիկ կհարվածի ԱՄՆ Արևելյան ափին:
• Նոյեմբերի 3. Կհայտնաբերվի կապույտ կետից վեց անգամ մեծ ծովային արարած:
Կարծիքներ