Իրավապաշտպանները դատի են տվել ԱՄՆ ոստիկանությանը 

Իրավապաշտպանները դատի են տվել ԱՄՆ ոստիկանությանը 

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը դատի է տվել ԱՄՆ Մինեսոտա նահանգի ոստիկանությանը։ Հայցը ներկայացվել է այն լրագրողների անունից, ովքեր ենթարկվել են հարձակումների վերջին օրերին ընթացող բողոքի ցույցերը լուսաբանելիս։ Պատասխանող կողմ որպես հանդես են գալիս Մինեապոլիսի ոստիկանապետ Մեդարիա Արադոնդոն եւ տեղի ոստիկանական արհմիության ղեկավար Բոբ Քրոլը, նահանգի հանրային անվտանգության վարչության ղեկավար Ջոն Հարիգտոնը եւ նահանգի ոստիկանության գնդապետ Մեթյու Լանգերը։

Նշվում է, որ ոստիկանությունը  լրագրողների հանդեպ արցունքաբեր գազ են կիրառել, խոցել են ռետինե փամփուշտներով, եւ նույնիսկ մեկ ֆոտոլրագրող կորցրել է տեսողությունը։ Ոստիկանները նաեւ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ ձերբակալել են լրագրողների։