Խախտելով օրենքը՝ փակցրել են ՔՊ թեկնածուի լուսանկարներով գովազդային պաստառներ. հայտարարություն

Խախտելով օրենքը՝ փակցրել են ՔՊ թեկնածուի լուսանկարներով գովազդային պաստառներ. հայտարարություն

« «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Գյումրի քաղաքի նախընտրական շտաբի հայտարարությունը.

«2021 թվականի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների , «Ընտանիք» հասարակական կազմակերպության, «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում, խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն  իրականացնելու արգելքը, փակցրել են Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ:

Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը 09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»: