Հրայր Թովմասյանի սանիկը մատակարարել է պղնձից հուշամեդալներ՝ արծաթի փոխարեն․ նա ձերբակալվել է
Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը ձերբակալվել է․ Խաչատրյանը կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կողմից տրվող մեդալների նյութը կեղծել են․ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են պղնձից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:
Նշենք, որ Ք․Խաչատրյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։
Կարծիքներ