Շվեդիան պատրաստվում է կարանտինի

Շվեդիան պատրաստվում է կարանտինի

Շվեդական իշխանությունները՝ աննախադեպ խիստ քննադատություններից հետո սկսել են պատրաստվել կորոնավիրուսային կարանտինի, որը կսահմանվի երկրում մոտ ապագայում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ըստ Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրես Տեգնելի, վերջին շաբաթներին արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ բոլոր տարիքային խմբերում։ Ամենից շատ վարակման դեպքերը արձանագրվել են մայրաքաղաք Ստոկհոլմում։ Ներկայումս հնարավոր խիստ կարանտինի սահմանման հարցը շվեդական կառավարությունը դեռ նոր-նոր քննարկում է եւ որոշում, որպես այդպիսին, դեռ կայացված չէ։ Հայտնի չէ նաեւ, թե ինչ սահմանափակումներ հնարավոր է սահմանվեն։ Հիշեցնենք, որ Շվեդիան Եվրոպական Միության միակ երկիրն էր, որը հրաժարվել էր խիստ կանոններ սահմանել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Այդ կերպ իշխանությունները հույս մունեին խուսափել ազգային տնտեսության լուրջ ցնցումներից։ Սակայն այս մոտեցման դեմ արտահայտվողները եւ քննադատները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, պնդում են, որ այդ քաղաքականության արդյունքը՝ ինչպես համաճարակաբանական, այնպես էլ տնտեսական, առանձնապես դրական չի եղել մյուս երկրների համեմատությամբ։