Հնդկաստանում մեկ օրում ռեկորդային թվով հակակորոնավիրուսային պատվաստում է եղել

Հնդկաստանում մեկ օրում ռեկորդային թվով հակակորոնավիրուսային պատվաստում է եղել

Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 347 058 մարդ, ինչը օրական կտրվածքով ռեկորդային թիվ է։ Այս մասին հայտնում է NDTV-ն։

Նշենք, որ Հնդկաստանում հակակորոնավիրուսային պատվաստման համազգային արշավ է սկսվել սկսած հունվարի տասնվեցից։ Մեկ շաբաթում պատվաստվածների թիվը հասել է 1 390 592-ի։ Միջինը մեկ օրում, Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում է մոտ 200 հազար մարդ։