Հաղթել ենք Ռուսաստանի ու Իսպանիայի ֆեդերացիաներին. Թուրքիան էլ է ուզեցել մասնակցել , բայց չի մասնակցել

Հաղթել ենք Ռուսաստանի ու Իսպանիայի ֆեդերացիաներին. Թուրքիան էլ է ուզեցել մասնակցել , բայց չի մասնակցել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմելով Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ ծրագիր է ներկայացրել, որից հետո անցկացվել է քվեարկություն ու Հայաստանի ֆեդերացիան հաղթել է՝  Երևանի իր մրցավայրով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրով։ Մասնակցել են նաեւ Ռուսաստանը,Իսպանիան։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Նշենք, որ քիչ առաջ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Հայաստանում։

«Թուրքիան էլ է ուզեցել ներկայացնել իր թեկնածությունը, բայց հետո այլ տարիքային խմբում է իր թեկնածությունը ներկայացրել։ Մենք մրցակցելով Ռուսատանի ու Իսպանիայի հետ, գերծանր ձայների հաշվով հաղթել ենք»,- ասաց նա։

«Հավաքականը միշտ է աշխատում, մենք ծրագիր ունենք ,ամեն օր շարժվում ենք այդ ծրագրով, պատրաստվում ենք ոչ միայն Եվրոպայի, այլ նաեւ Աշխարհի առաջնությանը։ Իհարկե այս մրցմանը էլ ավելի լավ ենք փորձելու պատրաստվել, որովհետև հենց մեր տանն է լինելու։ Մարզիկները ոգևորված են, նրանց պետք չի ոգևորվել, որովհետև առաջին անգամ հնարավորություն են ստանալու իրենց տանը, իրենց դահլիճում մրցել։ Յուրաքանչյուր մարզիկ կուզի, որ իր տան, իր երկրի դահլիճի պատերում հնչի իր երկրի հիմնը»,- ասաց նա։