Պատժամիջոցներ Թուրքիայի դեմ. ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի կոչը

Պատժամիջոցներ Թուրքիայի դեմ. ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի կոչը

Եվրոպական խորհրդարանի ամենամեծ «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի Հանրապետության դեմ։

Այս մասին Վեբերը գրառում է արել թվիթերյան իր էջում։

«Բավական է. Մեզ գործողություն է պետք, այլևս ոչ մի խոսք ընդդեմ Էրդողանի և նրա անթիվ սադրանքների: Սա հունական, կիպրական կամ ֆրանսիական խնդիր չէ, այն եվրոպական է: ԵՄ առաջնորդները պետք է պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի դեմ: Եկեք օգտագործենք ԵՄ տնտեսական հզորությունը դա անելու համար»,- գրել է ԵԺԿ խմբակցության ղեկավարը։