ԲՀԿ ավագանու անդամը փողկապ նվիրեց քաղաքապետին

ԲՀԿ ավագանու անդամը փողկապ նվիրեց քաղաքապետին

Երևանի ավագանու արտահերթը շարունակվում է։ Քիչ առաջ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը իր ելույթը սկսելուց առաջ փողկապ դրեց քաղաքապետի սեղանին՝ նշելով, որ այն նվիրում է Մարությանին։

«Թույլ տվեք սա նվիրել շեյխերին և շեյխուհիներին», - ի պատասխան ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

Ներսիսյանն էլ արձագանքեց, թե նվերը նվեր չեն տալիս։