«Հրապարակ». Հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին

«Հրապարակ». Հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին

Երեկ, անկախության տոնակատարության ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց.

«Իմ պատկերացրած ձեւակերպումն այսպիսին է. պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ: Նույնկերպ եւ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի: Բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեը: Պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը: Իսկ ո՞ւր մնացին նահատակները, նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի, եւ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը, նրանք կենդանի են»: