Լևոն Արոնյանը միանում է չեմպիոնական պայքարին

Լևոն Արոնյանը միանում է չեմպիոնական պայքարին

Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կտրուկ փոխվեց չեմպիոնական մրցավազքը:

Այսօր կայացած 10-րդ տուրում մրցաշարի միանձյա առաջատար, աշխարհի չեմպիոն  Մագնուս Կառլսենը, անսպասելի պարտվեց ուզբեկստանցի Նոդիրբեկ Աբդուսատարովին և զիջեց առաջին տեղը: Այդ սայթաքումից օգտվեց նաև աշխարհի փոխչեմպիոն Յան Նեպոմնյաշչին, որը հաղթեց իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկին և միացավ հավասարվեց նոր առաջատարին:

Չեմպիոնական պայքարին անսպասելի միացավ նաև այս տարվա դեկտեմբերից ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը, որը իրար ետևից երկու հաղթանակ տարավ, վաստակեց 8 միավոր և միացավ առաջատաչներին հետապնդող շախմատիստներին:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ աղյուսակը 8,5-ական միավորով գլխավորում են Յան Նեպոմյանշչին և Նոդիրբեկ Աբդուսատարովը: Նրանցից կեսական միավորով ետ են մնում 6 շախմատիստ, այդ թվում Մագնուս Կառլսենը և Լևոն Արոնյանը:

Ավաղ, Հայաստանի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը մրցումային երկու օրից հետո ընդամենը մեկ միավորով էր ետ մնում առաջատարից, ընթացիկ տուրում ցավալի պարտություն կրեց ամերիկա Հիկարու Նակամուրայից և դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Նա այժմ առաջատարներից ետ է մնում 1,5 միավորով: