Ինչ են քննարկել Լավրովն ու Ֆիդանը

Ինչ են քննարկել Լավրովն ու Ֆիդանը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ այն տեղի է ունեցել հունվարի 12-ին:

Օրակարգում եղել են Սիրիայի շուրջ զարգացումները, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանն ու Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր: