Gucci-ին եւ Louis Vuitton-ին մեղադրել են գաղտնի պայմանավորվածությունների մեջ

Gucci-ին եւ Louis Vuitton-ին մեղադրել են գաղտնի պայմանավորվածությունների մեջ

Իտալական Gucci նորաձեւության տանն ու Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության ապրանքանիշին, ինչպես նաեւ ամերիկյան Saks առեւտրի ցանցին մեղադրել են ընդդեմ աշխատակիցների, գաղտնի պայմանավորվածության մեջ։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը։

Այս ընկերությունների երեք նախկին աշխատակիցներ հայց են ներկայացրել Նյու-Յորքի դաշնային դատարան, հայտարարելով, որ իրենց նախկին գործատուները պայմանավորվել են աշխատանքի չընդունել այն մարդկանց, որոնք ոչ պակաս, քան վեց ամիս աշխատել են այդ ընկերություններից որեւէ մեկում։ Երեք հայտնի ընկերություններն էլ այս լուրը դեռ չեն մեկնաբանել։