Սամվել Բաբայանը չի առարկում ընտրությունների՝ մարտի 31-ին անցկացմանը

Սամվել Բաբայանը չի առարկում ընտրությունների՝ մարտի 31-ին անցկացմանը

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը չի առարկում, որպեսզի համապետական ընտրություններն անցկացվեն մարտի 31-ին:

Այս մասին նա հայտարարել է «Araratnews» լրատվականի հետ զրույցում:

Պատասխանելով Մասիս Մայիլյանի՝ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ հայտարարությանը միանալու հարցին՝ Բաբայանը նշել է, որ իրենք մեկ միասնական թիմ չեն:

«Միասնական հայրենիք»-ի նախագահն ասել է նաև, որ իմաստ չունի ընտրությունների հետաձգման թեման անընդհատ արծարծելը կամ շահարկելը:

Նյութի աղբյուր՝ artsakhpress.am