Բժիշկ Հովհաննես Գևորգյանը բերման է ենթարկվել. Առողջապահության նախարարության մոտ ակցիա է

 Բժիշկ Հովհաննես Գևորգյանը բերման է ենթարկվել. Առողջապահության նախարարության մոտ ակցիա է

Առողջապահության նախարարության մոտ բողոքի ակցիա է մեկնարկել։ Քիչ առաջ Բժիշկ Հովհաննես Գևորգյանը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք ուղղակի եկել էին, որպեսզի հանդիպման հնարավորություն խնդրեին նախարար Ավանեսյանի հետ, որի ընթացքում, ըստ իրենց ,պետք է քննարկեին ՊՇՌ թեստերի, ու, առհասարակ, պարտադիր պատվաստման վերաբերյալ մի շարք հարցեր։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախարարությունից իրենց տեղեկացրել են, թե մի քանի րոպեից տեղեկություն կտրամադրեն, թե արդյոք նախարարը ընդունելու է նրանց, թե ոչ։ Սակայն այդպես էլ ինֆորմացիա չի եղել, ակցիայի մասնակիցները փորձել են ինքնուրույն ճշտել՝ հանդիպում լինելու է թե ոչ, ինչի արդյունքում էլ Հովհաննես Գևորգյանը բերման է ենթարկվել։ 

Նշենք նաեւ,որ Հովհաննես Գևորգյանը Առողջապահական Հասարակական կազմակերպության նախագահն է, ակցիան հենց այս ՀԿ-ն է նախաձեռնել։ Գևորգյանից բացի կան այլ բերման ենթարկվածներ։