Ապեր ջան,օֆշորի վրա կալանք մենակ քո նկարված սերիալներում է լինում

Ապեր ջան,օֆշորի վրա կալանք մենակ քո նկարված սերիալներում է լինում
Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» լայվով նոր բացահայտում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Բացահայտումները ձնագնդի նման սարից գլորվելով խոշորանում են։ Վարչապետը, ինչպես միշտ, էլի չարձագանքեց ու, ինչպես միշտ, արձագանքեց նրա աներձագ Հրաչյա Հակոբյանը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը լռում է, լավ կլինի, որ նրա մերձավորներն էլ լռեն, որ հանրության մոտ կարծիք ստեղծվի, թե լռությունը ոսկի է։ Բայց երբ աջ ու ձախից մերձավորները խոսում են,վարչապետի լռությունը դիտարկվում է որպես համաձայնության կամ ասելիք չունենալու նշան։ Լռությունը լեզու չունի, որ այդ լեզվով հանրությունը հասկանա, թե ինչի համար է լռում։  Ու՞մ համար հասկանալի չէ, որ աներձագի միջոցով ասվում է այն, ինչ վարչապետը կասեր։ Որևէ մեկը կասկածու՞ մ է, որ նրանք իրենց ասելիքները համաձայնեցնում են։ Ինչևէ, Միքայել Մինասյանի վերջին լայվին արձագանքեց վարչապետի աներձագ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը․
Hrachya Hakobyan

Գիտե՞ք Միշիկը ինչի է նեղված։ Մի քանի օր առաջ կալանք է դրվել Վիրջինյան կղզիների օֆշորում գտնվող նրա հաշվի վրա, որտեղ 7 միլիոն դոլար կա։

Զգում է, որ հեսա ժիլետը պիտի ծախի, որ նոր վիդեո նկարի։

Էն անեկդոտի նման, որ ասում է՝ դու էլ ասա։ Մտածում է, որ մի զանգված կա, որ դեռ լսում ու հավատում է, ասեմ էլի՜․․․ Չի ուշանում նման օգտատերերի հարցը․

-Gevorg Nersesyan Ճի՞շտ է, որ կալանք է դրվել Վիրջինյան կղզիների օֆշորում գտնվող ձեր հաշվի վրա, որտեղ 7 միլիոն դոլար կա։

Հարցին պատասխանում է Միքայել Մինասյանի փաստաբանը․

Mir Poghosyan Gevorg Nersesyan Հարգելի Գևորգ, իհարկե սուտ է։ Նախ Միքայել Մինասյանը երբևէ Վիրջինյան կղզիներում բանկային հաշիվ չի ունեցել։ Եվ երկրորդը, նույնիսկ եթե դա լիներ ճշմարտությունը, Վիրջինյան կղզիների բանկերի հաշվեհամարներին այլ պետություն չի կարող կալանք դնել։

Մյուս կողմից՝ Վիրջինյան կղզիների իշխանությունները միայն փոքրաթիվ պետությունների իրավապահ մարմինների հետ են համագործակցում, որոնց շարքում Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ:

Օգտատերերից մեկը հումորով պատգամավորի էջում գրում է պարզ ու մատչելի լեզվով․

Rafael Shahnazaryan Ապեր ջան օֆշորի վրա կալանք մենակ քո նկարված սերիալներում է լինում ( Aper jan ofshori vra kalanq menak qo nkarvac serialneruma linum)