Ինչով է վտանգավոր մանկական ճարպակալումը
Բրիտանական Լիդսի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաներն ու երիտասարդները, ովքեր ունեն ավելորդ քաշ կամ ճարպակալում, զգալիորեն ավելի հաճախ կարող են օրգանիզմում երկաթի դեֆիցիտ ունենալ։ Այդ վիճակն էլ իր հերթին, ըստ գիտնականների, բացասաբար է անդրադառնում ուշադրության, կենտրոնացման եւ հիշողության վրա, ինչպես նաեւ կարող է այնպիսի պաթոլոգիաների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսիք ենք աուտիզմն ու ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշը։
Գիտնականները նշում են, որ երկաթդեֆիցիտային անեմիան բերում է արյան մեջ հեմոգլոբինի եւ էրիթրոցիտների թվի նվազման։ Այս խնդիրն ունեցողների մոտառկա է հոգնածության զգացողությունը։ Կարող են խնդիրներ լինել նաեւ հիշողության եւ ուշադրության կենտրոնացման հետ։ Մասնագետները նշում են, որ երեխաների մոտ երկաթի դեֆիցիտը կարող է առաջանալ սխալ սնման պատճառով, երբ օրինակ երեխան սնվում է ֆասթֆուդով, չիփսերով եւ շաքարի վրա հիմնված ըմպելիքներ է խմում։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում, բացի բուժման կուրսից, նաեւ ուշադրություն դարձնել սննդակարգին։
Կարծիքներ