Երաշխիք չկա, որ կրկին չեք վարակվի կորոնավիրուսով

Երաշխիք չկա, որ կրկին չեք վարակվի կորոնավիրուսով

Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով հարցին, թե քանի՞ հոգի կա, ում մոտ թեստը կրկին դրական է ցույց տվել և արդյո՞ք տվյալներ կան, թե որքան է բուժվելուց հետո կրկին վարակվելու հավանականությունը։ Կամ՝ որքան ժամանակով է մարդը բուժվելուց հետո ապահովագրված կորոնավիրուսից։

Թեև Արսեն Թորոսյանը նման տվյալներ չունի, իսկ աշխարհում էլ կրկնավարակման թեմայով ակադեմիական դեբատը շարունակվում է, բայց նա ասում է․«Ընդհանրապես, կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և այս հարցի պատասխանը քանի դեռ չունենք, նաև այդ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք, սակայն չունենալով այս հարցի պատասխանը պետք է առնվազն զգույշ լինենք»։

Արսեն Թորոսյանը որպես ամփոփում ասաց, որ, իհարկե, բոլորը հույս ունեն, որ կրկնավարակներ չեն լինի, բայց չկա երաշխիք, որ որևէ մեկը կրկին չի հիվանդանա։