115 օր հացադուլի մեջ Վահե Մելոյանը մոր խոսքով՝ կուրացել է

115 օր հացադուլի մեջ Վահե Մելոյանը մոր խոսքով՝ կուրացել է

2019 թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը փոխել էր 115 օրվանից ավելի հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը և նա տուն էր գնացել։ Այսօր «Հրապարակին» նրա մայրը հայտնեց, որ որդու առողջական վիճակը շատ վատ է։ «Աչքերը չեն տենում, կուրացել է, մարդ չի ճանաչում, գիտակցությունը կորցրած, համարյա մահացած վիճակում «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս են գրել»,-ասաց դատապարտյալի մայրը։
Նշենք, որ ներկայումս Վահեն գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։