Ցուցարարները փորձում են կոտրել նախագահականի դռները (տեսանյութ)

Ցուցարարները փորձում են կոտրել նախագահականի դռները (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ստեփանակերտի հրապարակում ընթանում են ցույցեր՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, քանի որ նա ընտրությունների օրը Փաշինյանի շտաբում էր, աջակցում էր նրան և շնորհավորում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Արայիկ Հարությունյանին անվանում Դավաճան:

Ցուցարարներից մեկը մեզ ասաց, որ Հարությունյանին մինչև վաղը ժամը 19:00-ն ժամանակ են տվել և եթե պատասխանը չբավարարի, ապա իր համար վատ է լինելու:

«Մարդիկ ահավոր զայրացած են, էսքան ժամանակ համբերում էինք, հիմա արդեն համբերության բաժակները բոլորիս լցվել է, կամ ինքը, կամ մենք»,- մեզ հետ զրույցում ասաց արցախցի ցուցարարներից մեկը: