Ամուլսարից մի քանի օր անց (սցենար)

Ամուլսարից մի քանի օր անց (սցենար)

Երեվան, Բաղրամյան 26

Փաշինյանը դռնփակ հանդիպում է անցկացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքող շուռնուխցիների հետ: Շատ չանցած՝ հիասթափված շուռնուխցիները դուրս են գալիս Բաղրամյան 26-ից եւ, անցնելով դիմացի մայթը, հավաքվում ԱԺ այգու փակ դարպասների մոտ: ԱԺ կնանիք իսկույն իրենց միջից մի «տղամարդ» պատգամավոր են ընտրում, որ գնա ու հանգստացնի ԱԺ երկաթյա ցանկապատը մագլցող շուռնուխցիներին: Նաիրա Զոհրաբյանը գալիս է եւ, որպես այդ կողմերից ընտրված պատգամավոր, հորդորում է ցուցարարներին՝ պահպանել հանգստությունն ու ոգու արիությունը, քանզի թույլ չեն տալու, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի:

Լուրը

Եվ այդտեղ տարածվում է լուրը, որ Փաշինյանը երեկոյան «լայվ» է մտնելու՝ հանրությանն ավետելու իր որոշումը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին: Շուռնուխցիները, որ մի փոքր հանգստացել էին Նաիրա Զոհրաբյանի հորդորներից, լսելով «լայվի» անունը, դարձյալ կատաղում են ու փակում Բաղրամյան փողոցը:

Հեռախոսազանգ

Օսիպյանը զանգում է Նիկոլին.
- Բա ի՞նչ անենք:
- Չգիտե՞ք, փռեք ասֆալտին, բերման ենթարկեք, հանեք բոլորին, փողոցը բացեք ամեն գնով, որ մասսա չհավաքվի:
- Լսում եմ՝ փռել ասֆալտին, բոլորին հանել, բերման ենթարկել, փողոցը բացել:
- Ժամը քանի՞սն է, Օսիպյան:
- Փոքր սլաքը մեկի վրա է, մեծը՝ 11-ի ու 12-ի արանքում, պարոն վարչապետ:
- Օսիպյա՞ն, էդ ի՞նչ նոր ձեւ է ժամն ասելու:
- Ես եմ մշակել, պարոն վարչապետ, որ եթե ցուցարարները մեզ գաղտնալսեն, գլխի չընկնեն…
Տու, տու, տու…

Ցրում

Օդում ոստիկանական գլխարկներ են թռչում, համեմատաբար գիրուկ ոստիկանների փորուփսորը, ճեղքելով վերնաշապիկի կոճակների շղթան, դուրս է հորդել՝ խառնվելով ցույցի քրտնաթոր մարմիններին: Չորս ոստիկան մի կնոջ գրկել ու տանում են՝ ոտքերը դեպի վեր, շրջազգեստն իջել է դեմքին, համագյուղացիները շտապում են օգնության: Երեւանի տապից փոքր-ինչ հովանալու այդ անակնկալ հաջողությունից շփոթված կինը գոռում էր՝ թողեք, թողեք տանեն, տեսնեմ ի՞նչ են անելու էս գոմիկները…

Թերթերը գրեցին

Բաղրամյան փողոցում լարված իրավիճակ է: Պայքարի թավշյա մեթոդներից բան չհասկացող շուռնուխցիները բախումներ են հրահրել օրենքի պահապանների հետ…

Հեռախոսազանգ

- Օսիպյա՞ն, ես եմ, լա՞վ ես, պետք ա՞, Վանեցյանին ուղարկեմ:
 - Չէ, դեռ չէ, իրավիճակը վերահսկում եմ… վայ քու, արա…
- Ի՞նչ պատահեց, Օսիպյան:
- Գլխարկս տարան, պարոն վարչապետ, ես մի քիչ հետո կզանգեմ:

Թերթերը գրեցին
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան փողոցը երկկողմանի բաց է երթեւեկության համար, շուռնուխցիներ չկան, ոստիկանները շարունակում են հսկել ԱԺ փակ դարպասները:

Լայվը 

Ճիշտը որ ասեմ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ես էլ եմ դեմ եւ մեր քննարկումներում հանդես եմ գալիս ընդդիմադիր դիրքերից: Բայց… երկար խորհելուց հետո եկել եմ այն եզրակացության, որ այդ կոնվենցիայի տված վնասն ավելի մեծ չէ, քան Սեւանի ափին իր «ժիգուլին» լվացող ՀՀ քաղաքացու տված վնասը: Եվ ես ինձ հարց եմ տալիս՝ տրանսգենդերը կամ, ինչպես հաճախ են ասում՝ 3-րդ անձը, մա՞րդ ա, թե՞ մարդ չի: Կարծում եմ՝ մարդ ա, եւ մենք պետք է վավերացնենք այս կոնվենցիան, որպեսզի դա հաստատվի նաեւ օրենքով:

Գրառում
«Լայվի» տակ մեկը գրում է.
- Հերիք է լապշա կախես մեր ականջներից, բա ծնող 1, ծնող 2-ն ի՞նչ խայտառակություն է, որ մտցնում եք մեր մեջ:
Մի «ֆեյք» այն կողմից վրա է տալիս.
- Վարչապետին բան չասես, ես քու 1-ն ու 2-ը…
Հեռախոսազանգ
- Կեցցես, Նիկոլ ջան, ես գիտեի, որ դու կունենաս այդ քաջությունը…
- Սորոս քեռի, Դո՞ւք եք, էս ի՞նչ ք-ի մեջ գցեցիք ինձ:
- Արդեն ուրիշ հարցեր ես տալիս, տղա ջան: Լայվդ շարունակիր, լայվդ…