Աջ ուժերը վախեցնում են Եվրամիությանը․ Hürriyet

Աջ ուժերը վախեցնում են Եվրամիությանը․ Hürriyet

Թուրքական Hürriyet պարբերականը գրում է․ «Աջ կուսակցությունների վերելքը Եվրոպայում անհանգստություն է առաջացրել Բրյուսելում։ Եվրամիության նախագծերը կարող են հայտնվել սպառնալիքի տակ, քանի որ Գերթ Վիլդերսը հաղթել է Նիդերլանդներում տեղի ունեցած ընտրություններում՝ Եվրախորհրդարանի, կարելի է ասել՝ նախաշեմին»։

Հրապարակման մեջ նշվում է, որ աջ կուսակցությունների պոպուլյարությունն աճում է Եվրոպայի ողջ տարածքում՝ Հռոմից մինչեւ Հելսինկի, Վիեննայից մինչեւ Բեռլին, ինչի մասին վկայում են իրականացված սոցհարցումները։ Ընդհանուր առմամբ Եվրոպայում աճում է աջ կենտրոնամետությունը։ Բրյուսելում եւ Ստրասբուրգում արդեն սկսել են հարց տալ, թե հնարավոր լինելու է արդյոք առաջ մղել նախատեսված ծրագրերը տարվա ընթացքում։ Պարբերականը գրում է, որ Նիդերլանդներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները հաստատել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դատողությունն առ այն, որ «փոփոխությունների քամիներն են սկսել փչել Եվրոպայում»։