Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ 

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ 

Հարավկովկասյան երկաթուղու չորս վետերաններ կդառնան երիտասարդ մասնագետների դաստիարակներ: Իրենց փորձով և մասնագիտական նրբություններով երիտասարդ երկաթուղայինների հետ այսուհետ կիսվելու են Նորիկ Ղազարյանը (Գյումրի ԳԿՄ), Ռաֆիկ Սեխլեյանը (Վանաձոր ԳԿՄ), Իշխան Սարգսյանը (Սևան ԳԿՄ), Վոլոդյա Միկոյանը (դիսպետչեր, Երևան):

Նրանք բոլորն էլ մեծ փորձ՝ այդ թվում ղեկավար պաշտոններում, ունեցող մասնագետներ են: Օրինակ՝ Իշխան Սարգսյանն ու Ռաֆիկ Սեխլեյանը երկար տարիներ գլխավորում էին Սևանի և Վանաձորի գծային-կայարանային միավորումները:

Վետերանների աշխատանքը կոլեկտիվներում թույլ կտա ոչ միայն փոխանցել փորձը երկաթուղու երիտասարդ աշխատողներին, կատարելագործել նրանց աշխատանքի որակը և վերահսկել նրանց մասնագիտական ​​զարգացումը, այլև ապահովել սերունդների միջև կապը՝ պահպանելով մասնագիտության ավանդույթների շարունակականությունը: