Ոնց երեխա ենք տվել, թող բերեն տան մեզ, ես իմ երեխուն եմ ուզում . ծնող

 Ոնց երեխա ենք տվել, թող բերեն տան մեզ, ես իմ երեխուն եմ ուզում . ծնող

«Երեխուս եմ ուզում, ոնց տվել եմ, թող բերեն տան ինձ իմ երեխուն։ Չբերեն՝ ես իրենց ահ ու սարսափն եմ դառնալու, իրենց ամեն ինչի վրայով անցնելու եմ։ Իրանց երեխեքն իմ երեխեքից թանկ չեն, իրենց երեխու արյունն իմ երեխու արյունից թանկ չէ»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում կառավարության մոտ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

«Այսօր կառավարությունը մարդկանց դիակներ է տալիս, որոնք մեր երեխեքինը չեն։ Թող տղայիս բերեն տան ինձ, երեխուս տան մեզ։ Բոլոր ծնողներին խաբում են, բոլորին, մեկին մի բանով է խաբում, մյուսին՝ ուրիշ։ Թող մեր երեխեքին բերեն տան մեզ, հերիք եղավ բոլ եղավ»,- ասաց նա։