Ձերբակալվել է Ղազախստանի առողջապահության փոխնախարարը՝ բյուջեի միջոցները յուրացնելու կասկածանքով

Ձերբակալվել է Ղազախստանի առողջապահության փոխնախարարը՝ բյուջեի միջոցները յուրացնելու կասկածանքով

Պետական բյուջեի միջոցները յուրացնելու կասկածանքով ձերբակալվել է Ղազախստանի առողջապահության փոխնախարար Օլժաս Աբիշևը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում տալով Ղազախստանի ֆինանսների նախարարության ֆինանսական մոնիթորինգի կոմիտեին:

Կոմիտեում հաստատել են Աբիշևի ձերբակալությունը տնտեսական հետաքննությունների ծառայության աշխատակիցների կողմից: Ներկայումս ընթացքի մեջ են քննչական միջոցառումները: Այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:

Օլժաս Աբիշևը Ղազախստանի առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականին:  Նա պատասխանատու էր թվայնացման և տեղեկատվական անվտանգության խնդիրների համար: